Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 483

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2025-06-28 09:13
    анализ

    ԿՂՈՂԱՆՋԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ԷՋՄԻԱԾՆԻ ԶԱՆԳԵՐԸ

    «Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան պայքարի կողմնակիցներին հետապնդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։ Այսպիսինն է մեր օրերի իրականությունը։ Ամեն թուլություն իր ետևից հաջորդն է բերում։ Հերթը Եկեղեցունն է, Վեհափառ Հայրապետինը…»,- երեկ գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

  • 2025-06-24 08:24
    анализ

    ՉԿԱ ԱՐՑԱԽԸ, ՉԿԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ, ՓՈԽԱՐԵՆԸ ՀՀ ԱԳՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԻՆՏԵԳՐՄԱՆԸ»

    Արաբատ Միրզոյանի գլխավորած և Փաշինյանի հակահայկական քաղաքականության նավարկուղիով հնազանդորեն շարժվող գերատեսչությունն աչքի ընկավ աննախադեպ ցինիզմի հերթական դրսևորմամբ։ Հունիսի 21-ին այդ կառույցը Х սոցցանցում հակիրճ գրառում տեղադրեց Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այն երկրի ԱԳՆ-ը, որը վերջին չորսուկես տարվա ընթացքում ընդունել է ցեղասպանությունից փրկվելու համար փոքր Հայրենիքից մազապուրծ փախած շուրջ 140 հազար հայրենակիցների, այդ օրվա կապակցությամբ հրապարակած իր հայտարարության մեջ մի բառ անգամ չասած այդ մասին։

  • 2025-06-19 15:57
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆԿԱՐԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱ՞ՄԲ

    «Որևէ բանական մարդ չի զարմանա, որ չորեքթաթ Անկարա վազող Նիկոլը Երևան վերադառնա թուրքական բանակի ուղեկցությամբ: Կրկնում եմ՝ Հայաստանի վիլայեթացումից բացի՝ Նիկոլն իշխանություն պահելու որևէ ռեսուրս չունի, իսկապես չունի: Վիլայեթացման ու Նիկոլին որդեգրելու, Հայաստանում Նիկոլի իշխանությունը թուրք-ադրբեջանական սվիններով պահելու գինը, կարծես, թուրքերը սահմանել են՝ Եկեղեցու կազմաքանդում և ռուսական ռազմաբազայի դուրս բերում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

  • 2025-06-17 08:34
    анализ

    ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ Է, ԱՇԽԱՐՀԸ՝ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՇԵՄԻՆ. ՀՀ ԱԳՆ-Ը ԲԱՐԵՀԱՃՈՒՄ Է ՀԱՆԳՍՏԱՆԱԼ

    Հունիսի 13-ի գիշերը Մերձավոր Արևելքը բառացիորեն պայթեց Իրանի վրա Իսրայելի հարձակումից, ինչի արդյունքում մոլորակը հայտնվեց Ապոկալիպսիսի շեմին. վերջին առնվազն կես դարի ընթացքում երրորդ համաշխարհային պատերազմը երբեք այսքան մոտ չէր թվացել: Փոխադարձ հարվածների մասին հաղորդագրությունները հաջորդում են միմյանց, և դիվանագիտական միջոցներով հակամարտության դադարեցումը դժվար իրագործելի է թվում: Այդ ամենը տեղի է ունենում այն երկրների միջև, որտեղ հայկական ներկայությունն առավել քան զգալի է. ինչպես ազգի համար մեծ կարևորություն ունեցող համայնքների, այնպես էլ պատմամշակութային ու հոգևոր անգնահատելի ժառանգության առումով։

  • 2025-06-13 08:31
    анализ

    ԱՐԱԲԱՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ԱԶՈՒԼԵԻՆ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԱՉՔ Է ՓԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԻ ՎՐԱ

    «ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեն պարգևատրվել է հայկական «Բարեկամության շքանշանով»: «Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար» Ազուլեին պարգևը հանձնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Նիցցայում կայացած հանդիպման ժամանակ: Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ …Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

  • 2025-06-10 14:55
    анализ

    ՏԵՂ ԳՅՈՒՂԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԸ. «ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»։ ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԵՂԵԼ

    Հունիսի 6-ի կեսօրին լրատվական դաշտը պայթեցրեց լուրն այն մասին, որ Սյունիքի մարզում Տեղ գյուղի երկու անչափահաս բնակիչներ են կորել։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության համաձայն, 17-ամյա Կարեն Ջհանգիրյանը և Անդրեյ Գյագունցը ժամը 01:20-ի սահմաններում Արավուս գյուղի հարակից տարածքում մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում:

  • 2025-06-03 08:03
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ՄՏՆՈՒՄ Է ՎՃՌՈՐՈՇ ՓՈՒԼ. ԿԼԻՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԿԱՏԱՐՍԻՍ

    «Փաշինյանը վերջնականապես միացել է փարաջայավոր ահաբեկիչներին ջրի երես հանելու մեր արշավին»,-այսպես անկեղծորեն է Բաքվի Տելեգրամ-ալիքներից մեկը մեկնաբանել իշխանությունների ներկայացուցիչների վերջին, մեղմ ասած, սկանդալային հայտարարություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: «Սկանդալային» բառն այս համատեքստում իսկապես չափազանց մեղմ է հնչում՝ չարտացոլելով կատարվող ամենի էության, բովանդակության, ուղղվածության և ձևի ողջ անթույլատրելիությունն ու աննախադեպությունը։

  • 2025-05-29 08:11
    анализ

    ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ, ԳԵՐԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲԵՌՆՈՒՄ ՈՒ ՕՍԼՈՅՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԵՎԱՆՈՒՄ

    «Կարճ՝ «Երևան դիալոգ» կոչվող փիառ-ակցիայի մասին. Հայաստանի հարկատուների հաշվին տարբեր երկրներից «Դվին» հյուրանոցում հավաքել են մի քանի տասնյակ պետական պաշտոնյաներ, փորձագետներ, ու «պարզապես լավ մարդիկ», որպեսզի հայ ազգի գերագույն դավաճանը նրանց առջև մեր բոլորի անունից խաղաղություն մուրա ադրբեջանցիներից ու թուրքերից ու փաստացի ասի, որ պատրաստ է համաձայնել նրանց յուրաքանչյուր պահանջի։ Էսքան բան»,- գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը։

  • 2025-05-27 08:00
    анализ

    Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԿՈՒՊԱՆՏ ՀԱՄԱՐՈՂ ԵՎ ԲԱՔՎԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԵՐԿՐԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ

    Հայ իրավապաշտպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովին Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության կենտրոնի ավագ խորհրդական Քրեյգ Օլիֆանտի մասնակցության անթույլատրելիության մասին: Հայտարարության հեղինակները Հայաստանի ԱԳՆ-ից բացատրություն են պահանջում բռնազավթված Ստեփանակերտում Արցախի պետական համալսարանի շենքում այս տարվա ապրիլին տեղի ունեցած համաժողովին մասնակցած անձին Երևան հրավիրելու վերաբերյալ:

  • 2025-05-22 07:49
    анализ

    ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՆՐԱ ԾԱՌԱՅԱՆԻՆ Է. ՔՈԼՈՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ՆՈՆ ՍՏՈՊ ՍԿԱՆԴԱԼ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

    Մայիսի 20-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ: Պատճառը 2024 թվականի սեպտեմբերին գնումների ընթացքում արձանագրված ակնհայտ խախտումներն են։ «Պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու»,- ասված է հաղորդագրության մեջ: